Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը մարտի 20-ին կվերադառնա Մոսկվա


ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը մարտի 20-ին կուղևորվի Մոսկվա` երկկողմ հարաբերությունների վերաբերյալ խորհրդատվություններ անցկացնելու համար: Այս մասին ասվում է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատան չորեքշաբթի օրը Ֆեյսբուքում հրապարակված հայտարարությունում։

Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև հարաբերությունների ճգնաժամը Վաշինգտոնի նպատակաուղղված և կանխամտածված քաղաքականության արդյունք է, հայտարարում է Ռուսաստանի դեսպանությունը:

Դեսպանությունը նշել է, որ Ռուսաստանը կողմ է երկխոսություն հաստատել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև և ելնում է այն բանից, որ բարի դրացիական և պրագմատիկ կապերը բխում են երկու ժողովուրդների շահերից:

«Մենք կողմ ենք երկխոսություն հաստատել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկու մշտական անդամների միջև, որոնք հատուկ պատասխանատվություն են կրում միջազգային խաղաղության և անվտանգության համար», - ասված է հայտարարությունում։

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ կայքում տեղադրվել էր մեկնաբանություն արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կողմից, որում ասվում էր, որ Անտոնովը հրավիրվել է Մոսկվա՝ խորհրդակցությունների համար, երկկողմ փոխգործակցության շտկման ուղիները որոշելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG