Մատչելիության հղումներ

Բռնության մեղադրանքով ձերբակալվել է վրաց ընդդիմադիր գործիչ Ցուլայան


Բռնության մեղադրանքով Վրաստանում ձերբակալվել է ընդդիմադիր գործիչ Գոգի Ցուլայան։ 58-ամյա քաղաքական գործիչը բերման է ենթարկվել այսօր Քութայիսիում։

Ըստ պաշտոնական հաղորդագրության` «մեղադրյալը ֆիզիկական վիրավորանք է հասցրել իրեն ծանոթ կնոջը»: Մեղքը ապացուցվելու դեպքում ընդդիմադիր գործչին սպառնում է մինչև մեկ տարվա ազատազրկում։

«Ազատ Վրաստան» ընդդիմադիր կուսակցության նախկին ներկայացուցիչն իշխանությունների կոշտ ընդդիմախոսներից է, վերջերս իր հարցազրույցներից մեկում մեկնաբանելով Վրաստանի իշխող ուժի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի որդու մասնակցությամբ աղմկահարույց սկանդալը` կոշտ գնահատականներ էր հնչեցրել Բերա Իվանիշվիլիի հասցեին։ Ցուլայան բենզինի գների նվազեցման պահանջով բողոքի շարժման կազմակերպիչներից է. վերջին շաբաթներին վարորդները Վրաստանում բողոքի զանգվածային ակցիաներ են իրականացրել ինչպես Քութայիսիում, այնպես էլ այլ քաղաքներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG