Հյուսիսային Կորեայի իշխանությունները խստորեն քննադատել են Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենի վարչակազմին՝ Հեռավոր Արևելքում լարվածության աճին նպաստելու համար։ Վաշինգտոնի հասցեին աննախադեպ կոշտ հայտարարություններով է հանդես եկել Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չոն Ունի քույրը՝ Կիմ Յո Չժոնը։
«Բայդենի վարչակազմը ամեն կերպ փորձում է վառոդի հոտ տարածել մեր երկրում։ Եթե Միացյալ Նահանգները իրոք խաղաղություն են ուզում՝ պետք է զերծ մնան նման գործողություններից», - հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը, որին արևմտյան վերլուծաբաններից շատերը որպես երկրի ազդեցությամբ երկրորդ պաշտոնյա և Կիմ Չոն Ունի հնարավոր հետնորդ են մատնանշում։
Պաշտոնական Փհենյանից կոշտ հայտարարությունները հնչել են Հարավային Կորեայում ընթացող ամերիկյան զորավարժությունների և Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Ճապոնիա կատարած այցի ֆոնին։