«Հադրութի գրավումը շատ կարևոր էր Շուշիի գործողության տեսանկյունից», - այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Հադրութ կատարած այցի ընթացքում:
«Ելնելով ռազմական գործողությունների օրինաչափությունից` ադրբեջանական զորքերը Ջաբրայիլից հետո շարժվեցին դեպի Հադրութ և հետո միայն՝ Ֆիզուլիի ուղղությամբ», - հայտարարել է Ալիևը։
«Հայաստանի իշխանությունները երկար ժամանակ թաքցնում էին Հադրութի կորուստը և դրանից հետո միայն մեկնարկեց մեր հարձակումը դեպի Շուշի», - հայտարարել է Ալիևը։
Ադրբեջանի նախագահը Հադրութի գրավման մասին հայտարարել էր 2020 թվականի հոկտեմբերի 9-ին, հայկական կողմը նույն օրը դա հերքել էր։