Մատչելիության հղումներ

Լոնդոնի ոստիկանությունը նախնական քննություն է սկսել Ասադի տիկնոջ դեմ


Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը տիկնոջ՝ Ասմայի հետ, արխիվ
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը տիկնոջ՝ Ասմայի հետ, արխիվ

Լոնդոնի ոստիկանությունը նախնական քննություն է սկսել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի տիկնոջ` Ասմա Ասադի դեմ, որի արդյունքում վերջինս կարող է զրկվել բրիտանական քաղաքացիությունից` սիրիական ընդդիմության դեմ արդեն տասը տարի շարունակվող բռնաճնշումներին մեղսակցելու համար:

Քննությունն անցկացնում է Սքոթլընդ Յարդի պատերազմական հանցագործությունների վարչությունը, հաղորդում է Sunday Times֊ը: Ըստ հրապարակման, չի բացառվում, որ ավարտին Սիրիայի առաջին տիկինը կարող է կանգնել նաև բրիտանական դատարանի առաջ:

«2011֊ի մարտից Սիրիայի հարյուր հազարավոր քաղաքացիներ սպանվել են, ազատազրկվել կամ կտտանքների ենթարկվել», ֊ հայտարարել են հայցը ներկայացրած փաստաբանները, պնդելով` Ասմա Ասադը բազմիցս իր աջակցությունն է հայտնել ուժայինների այդ գործողություններին:

Արդեն տասը տարի սիրիական ընդդիմության ու իշխանության միջև շարունակվող բախումներում սպանվել է շուրջ 400 հազար մարդ, տեղահանվել՝ ավելի քան 12 միլիոնը: Ի տարբերություն Լիբիայի և Եգիպտոսի, որտեղ բողոքի ցույցերը հանգեցրին իշխանափոխության, Սիրիայում Բաշար Ասադը մնաց իր պաշտոնում` Ռուսաստանի աջակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG