Մատչելիության հղումներ

ԱՄՆ սենատորները ՌԴ նախագահին կոչ են անում դադարեցնել «պետության կողմից հովանավորվող հարձակումները խոսքի ազատության դեմ»


Ամերիկացի առաջատար սենատորները` թե՛ դեմոկրատական, թե՛ հանրապետական ճամբարից, կոչ են արդել Ռուսաստանի նախագահին դադարեցնել «պետության կողմից հովանավորվող հարձակումները խոսքի ազատության դեմ` թիրախավորելով «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանը»:

«Տևական ժամանակ աշխատելով Ռուսաստանի քաղաքացիական հասարակությունը թուլացնելու ուղղությամբ` Կրեմլը հիմա էլ օգտագործում է տխրահռչակ «օտարերկրյա գործակալների» օրենքը` «Ազատություն» ռադիոկայանին Ռուսաստանում լռեցնելու համար` դատական գործերի ու հայցերի միջոցով», - հայտարարել են Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները:

Լրատվամիջոցների աշխատանքը վերահսկող ռուսաստանյան Ռոսկոմնադզորը 260 գործ է հարուցել «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության հաղորդումների առնչությամբ`վիճահարույց օրենքի դրույթները խախտելու համար: Մոսկովյան դատարանը դրանց հիման վրա արդեն տուգանքներ է սահմանել, որոնք հասնում են մոտ մեկ միլիոն դոլարի:

Մեղադրելով Ռուսաստանի նախագահին ընդդիմախոսներին ու անկախ լրատվամիջոցներին լռեցնելու համար` սենատորները ընդգծել են` «այս դժվարին պայմաններում «Ազատություն/ Ազատ Եվրոպա» ռադիոկայանը անգնահատելի ծառայություն է մատուցել ռուսաստանցիներին` տրամադրելով տեղեկատվություն, որը չի գրաքննվում և համապատասխանում է օբյեկտիվ լրագրության բարձրագույն չափանիշներին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG