Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի մոտ բարդություններ են առաջացել` կորոնավիրուսով պայմանավորված, «Ազատությանը» հայտնեցին նախագահի աշխատակազմից:
«Կորոնավիրուսով պայմանավորված՝ նախագահն ունեցել է բարդություններ, և այս պահին հետազոտություն է անցնում «Աստղիկ» ԲԿ-ում»,- նշեցին նախագահի աշխատակազմից:
Հունվարի 3-ին Արմեն Սարգսյանը Լոնդոնում ենթարկվել էր ոտքի վիրահատության։ Սակայն նախագահի գրասենյակը հաղորդել էր, որ Արմեն Սարգսյանի մոտ ի հայտ են եկել նաև նոր տեսակի կորոնավիրուսի ախտանշաններ․ նրա հանձնած թեստը դրական արդյունք է տվել։ Նախագահի առողջական վիճակը բարելավվեց հունվարի վերջին: