Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյանը գնահատում է նախագահի կողմից փոխզիջումների որոնման հարթակի տրամադրումը և ողջունում ԼՀԿ դիրքորոշումը


Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան, արխիվ
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան, արխիվ

Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը գնահատում է նախագահի կողմից քաղաքական ճգնաժամից դուրս գալու նպատակով փոխզիջումների որոնման հարթակի տրամադրումը և ողջունում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության սկզբունքային դիրքորոշումն ու հետևողական քայլերը՝ ճգնաժամը բացառապես փոխզիջումների հիման վրա լուծելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

«Առաջին նախագահը միաժամանակ հույս է փայփայում, որ ողջախոհությունը վերջիվերջո կհաղթի, և Հայաստանը կխուսափի անդունդ գլորվելու վերահաս սպառնալիքից», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Մուսինյանը:

Հիշեցնենք՝ նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 10-ին հայտարարեց՝ շարունակվող քաղաքական ճգնաժամի փոխըմբռնելի լուծումներ գտնելու համար վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչներին շաբաթ օրը սպասում է նախագահականում։

Արմեն Սարգսյանի հանդիպման հրավերը ընդունել են խորհրդարանի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանն» ու իշխանական «Իմ քայլը»:

«Հայրենիքի փրկության շարժումն» էլ ընդունում է նախագահի հանդիպման հրավերը՝ առաջադրելով իր օրակարգը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG