Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Վրաստանի ներքաղաքական ճգնաժամի հարցով հատուկ բանագնաց է նշանակել։ Վրացական ընդդիմության և իշխանությունների միջև երկխոսության միջնորդի դերը կստանձնի Շվեդիայում Եվրահանձնաժողովի ներկայացուցչության նախկին ղեկավար Քրիստիան Դանիելսոնը, ով, ըստ պաշտոնական հաղորդագրության, Թբիլիսի կժամանի առաջիկա օրերին։
Վրաստանում ներքաղաքական իրավիճակը կտրուկ սրվել է անցյալ տարվա աշնանը՝ խորհրդարանական ընտրություններից հետո, որոնց արդյունքներով կրկին մեծամասնություն է ստացել «Վրացական երազանք»-ը։ Ընդդիմությունը պահանջում է նոր ընտրություններ՝ պնդելով, որ քվեարկությունը կեղծվել է։ Խորհրդարան անցած շուրջ վեց տասնյակ ընդդիմադիրներ հինգերորդ ամիսն է բոյկոտում են օրենսդիր մարմնի նիստերը։ Ներքաղաքական իրավիճակն է՛լ ավելի է սրվել ընդդիմադիր առաջնորդ Նիկա Մելիայի կալանավորման պատճառով։