Մատչելիության հղումներ

Վաշինգտոնի պնդմամբ՝ ռուսական հետախուզությունն ԱՄՆ պատվաստանյութերի վերաբերյալ ապատեղեկատվություն է տարածում


Ամերիկյան Moderna ընկերության պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ, արխիվ
Ամերիկյան Moderna ընկերության պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ, արխիվ

ԱՄՆ Պետդեպարտամենտը մեղադրում է Ռուսաստանի հետախուզական ծառայություններին կորոնավիրուսի դեմ ամերիկյան պատվաստանյութերի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու մեջ: Ինչպես երեկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը, այդ ապատեղեկատվությունը տարածում են չորս ռուսական կայքեր, որոնք ենթադրաբար ղեկավարվում են Ռուսաստանի հետախուզական ծառայությունների կողմից:

«Ակնհայտ է, որ Ռուսաստանն օգտագործում է իր հին հնարքները և դրանով հնարավոր ռիսկի է ենթարկում մարդկանց՝ տարածելով ապատեղեկատվություն պատվաստանյութերի մասին, որոնք մենք գիտենք, որ ամեն օր կյանքեր են փրկում», - ասել է Փրայսը:

XS
SM
MD
LG