Մատչելիության հղումներ

S-400-ների պատճառով Թուրքիայի վրա ճնշումները կարող են հակառակ հետևանքներն ունենալ, զգուշացնում է Անկարան


Ռուսաստանյան արտադրության S-400 հրթիռի արձակումը զորավարժության ժամանակ, արխիվ
Ռուսաստանյան արտադրության S-400 հրթիռի արձակումը զորավարժության ժամանակ, արխիվ

Ռուսաստանից S-400 (C-400) զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման պատճառով ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի վրա ճնշումները կարող են հակառակ հետևանքներն ունենալ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը Bloomberg պարբերականին տված հարցազրույցում։

«Երբ մյուս կողմը մեզ է ներկայանում առավելապաշտական դիրքորոշմամբ և առաջ է քաշում պահանջներ՝ «կա՛մ կլինի մեր ձևով, կա՛մ ոչ մի ձև» ոգով , ապա այդպիսի մոտեցումը մեզ մղում է դեպի տարբեր ուղղություններ», - թուրք պաշտոնյայի խոսքերն է մեջբերում ամերիկյան գործակալությունը։

Ռուսական արտադրության S-400 համակարգերի ձեռքբերման պատճառով անցած դեկտեմբերին Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ թիրախավորելով այդ երկրի պաշտպանական արդյունաբերության ղեկավարությանը։

Պաշտոնական Անկարան դատապարտել է դաշնակցի կողմից պատժամիջոցների ընդունման որոշումը և խոստացել պատասխան քայլեր։

XS
SM
MD
LG