Ռուսաստանն ու Բելառուսն ընթացիկ ամսվա ընթացքում երկու զորավարժություն կանցկացնեն, որոնց կմասնակցեն ռուսաստանյան հակաօդային ուժերը և բելառուսական բանակի հատուկ ջոկատայինները, այս մասին հայտնում է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը։
Հաղորդագրության համաձայն` զորավարժություններից մեկը նախատեսված է Ռուսաստանի, մյուսը` Բելառուսի տարածքում՝ մայրաքաղաք Մինսկից ոչ հեռու։ Լայնածավալ վարժանքներին բացի հարյուրավոր զինծառայողներից, կներգրավվեն նաև Ми-24 հարվածային, Ми-8АМТШ ռազմա-տրանսպորտային ուղղաթիռներ։
Բելառուսում անցած տարվա օգոստոսին տեղի ունեցած նախագահական ընտրություններին հաջորդած բողոքի մարդաշատ ցույցերի, հետընտրական այդ զարգացումների ֆոնին` Կրեմլի ղեկավարը պատրաստակամություն էր հայտնել ոստիկանական զորք ուղարկել հարևան երկիր: