Bloomberg պարբերականի տվյալներով՝ այսօրվա դրությամբ կորոնավիրուսի դեմ պատվաստումներ են իրականացվում աշխարհի 111 երկրներում և արդեն պատվաստվել է 280 միլիոն մարդ։
Լրատվամիջոցի համաձայն՝ COVID-19-ի դեմ աշխարհում օրական պատվաստվում է միջինը 6,5 միլիոն մարդ։
Պատվաստումների ամենամեծ թիվը Միացյալ Նահանգներում է՝ 82,5 միլիոն, այնուհետև Չինաստանում՝ 52 միլիոն 500 հազարը պատվաստված։ Եվրամիությունում պատվաստվել է ընդհանուր առմամբ 37 միլիոն մարդ։ Պատվաստումների ամենաարագ տեմպը Իսրայելում է, որտեղ COVID-19-ի դեմ պատվաստանյութ ընդունել է շուրջ 9 միլիոն բնակչությունից 8 միլիոն 400 հազարը։ Իսրայելին հաջորդում են Արաբական Միացյալ Էմիրությունները, Մեծ Բրիտանիան։