Մատչելիության հղումներ

Ադրբեջանը ԵՄ հետ կստորագրի ոչ թե ասոցացման, այլ «իրավահավասար» համաձայնագիր, հայտարարում է Ալիևը


Ադրբեջանը Եվրամիության հետ կստորագրի ոչ թե ասոցացման, այլ «իրավահավասար» համաձայնագիր, այս մասին հայտարարել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը։

Նրա խոսքերով՝ ի տարբերություն ԵՄ Արևելյան գործընկերության անդամ մյուս պետությունների, Բաքուն հրաժարվում է ասոցացման համաձայնագրից, որն ըստ Ալիևի, ոչ այլ ինչ է քան «ցուցումներ»։ «Այդ երկրներին ցուցումներ են տալիս՝ սա այսպես պետք է անել, սա այնպես պետք է անել։ Մենք հրաժարվել ենք դրանից։ Ես ասել եմ, որ մեզ նման ցուցումներ պետք չեն։ Մենք ինքներս գիտենք ինչ անել», - հայտարարել է Ադրբեջանի ղեկավարը, հավելելով, որ փաստաթուղթը գրեթե պատրաստ է։

Եվրամիության Արևելյան գործընկերության անդամ վեց երկրներից չորսը՝ Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը և Հայաստանը ստորագրել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, Բելառուսն ու Ադրբեջանը՝ ոչ։

350 էջանոց այդ փաստաթղթով Հայաստանի իշխանությունները պարտավորվում են բարեփոխել արդարադատության ու ոստիկանության համակարգերը, Ընտրական օրենսգիրքը, ակտիվացնել պայքարը կոռուպցիայի դեմ, առավել հաշվետու ու թափանցիկ դարձնել կառավարումն ու եվրոպականին մոտեցնել չափորոշիչները տնտեսական դաշտում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG