Մատչելիության հղումներ

«Կրոնն իր էությամբ պետք է ծառայի խաղաղությանն ու եղբայրությանը». Հռոմի պապը ժամանեց Իրաք


Հռոմի պապը քառօրյա այցով ժամանել է Իրաք։ Ուղևորության նախօրեին դիմելով կաթոլիկ եկեղեցու հետևորդներին` հովվապետը պնդել է՝ «որպես խաղաղության ուխտավոր» է մեկնում պատերազմից մեծապես տուժած և մահմեդական մեծամասնություն ունեցող այդ երկիր։

Այսօր արդեն, ելույթ ունենալով Իրաքի հոգևոր ու աշխարհիկ առաջնորդների առջև, 84-ամյա հովվապետն ասել է. «Տասնամյակներ շարունակ Իրաքը տառապել է պատերազմներից, ահաբեկչություններից ու պատակտիչ հակամարտություններից, որոնց պատճառը ծայրահեղականությունն է ու անհանդուրժողականությունն այլ ժողովուրդների, կրոնների ու մշակույթների հանդեպ»։

Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը հիշատակել է «այն անմեղ եզդիներին, որոնք դարձան Իսլամական պետության ահաբեկիչների զոհը՝ բարբարոս պատերազմում»։ «Կրոնն իր էությամբ պետք է ծառայի խաղաղությանն ու եղբայրությանը», - ասել է Ֆրանցիսկը։

Այցը պատմական է, Կաթոլիկ եկեղեցու հովվապետն առաջին անգամ է Իրաքում, որի մոտ 38 միլիոն բնակչության 99 տոկոսը մահմեդականներ են, մեկ տոկոսը՝ քրիստոնյաներ, այդ թվում՝ հազարավոր հայեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG