Մատչելիության հղումներ

Ալիևը պնդում է, թե Հայաստանը փորձում է խոչընդոտել Զանգեզուրյան միջանցքի իրագործմանը


Հայաստանը խուսափում է համագործակցությունից և փորձում է խոչընդոտել Զանգեզուրյան միջանցքի իրագործմանը, այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ ելույթ ունենալով իշխող կուսակցության՝ «Յենի Ազերեբայջանի» համագումարում։

Իլհամ Ալիևը վերստին սպառնալիքներ է հնչեցրել հայկական կողմի հասցեին, պնդելով, թե Բաքուն «կստիպի Երևանին և ի վերջո իրականություն կդարձնի իր ցանկությունը»։

Պաշտոնական Երևանը հակադարձել է՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ որևէ միջանցքի ստեղծման մասին խոսք չկա։ «Զանգեզուրն անվանելով «ադրբեջանական պատմական տարածք» և հղում կատարելով մտացածին «միջանցքի»՝ Ադրբեջանի նախագահը դիտավորյալ տապալում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրագործումը: Նման հռետորաբանությունը հակասում է Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին, անթաքույց մարտահրավեր է միջազգային իրավունքին և որևէ կերպ չի նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանը»,- շեշտել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:

XS
SM
MD
LG