Պեկինը կոչ է անում Վաշինգտոնին ամրապնդել համագործակցությունը՝ կորոնավիրուսի համաճարակը հաղթահարելու համար։
«Որպես երկու գերտերություն՝ Չինաստանն ու Միացյալ Նահանգները կարող են ձեռք ձեռքի տալ՝ մարդկությանը սպառնացող այս մարտահրավերին արձագանքելու համար», - այսօր Պեկինում հայտարարել է արտգործնախարարության խոսնակ Վանգ Վենբինը։
Հայտարարության նախօրեին Վաշինգտոնում գործող վերլուծական կենտրոններից մեկը՝ Brookings Institution-ը հատուկ զեկույց էր հրապարակել, պնդելով, թե արդեն մեկ տարի աշխարհում շարունակվող համավարակը հնարավոր է վերահսկողության տալ առնել միայն միջազգային համագործակցությամբ, մասնավորապես, աշխարհի երկու հզորագույն տնտեսությունների համատեղ ջանքերով։