Մատչելիության հղումներ

Վրաստանում ընդդիմությունը ժամանակավորապես հրաժարվել է զանգվածային ցույցերից


Վրաստանում ընդդիմությունը ժամանակավորապես հրաժարվել է զանգվածային ցույցեր անցկացնելու պլաններից, որպեսզի դրանք չխանգարեն իշխանության հետ սկսված երկխոսությանը։

«Մենք չենք ուզում կառավարությանը հիմք տալ՝ երկխոսությունը տապալելու համար, այդ իսկ պատճառով հետաձգում ենք ակցիաները մինչև բանակցությունների ավարտը՝ մարտի 16-ը»,- հայտարարել է ընդդիմադիր բևեռը։

Երկրում ներքաղաքական իրավիճակը կտրուկ սրվել է ընդդիմադիր առաջնորդ Նիկա Մելիայի ձերբակալությունից հետո։ Ընդդիմադիրները պահանջում են ազատ արձակել նրան, ինչպես նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել` կեղծված որակելով անցած հոկտեմբերին կայացած քվեարկությունը։ Իշխող «Վրացական երազանքը, մինչդեռ, անընդունելի է համարում երկու պահանջն էլ։

Կողմերին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու նախաձեռնությամբ շաբաթասկզբին Թբիլիսի էր ժամանել Եվրոպական խորհդի նախագահ Շառլ Միշելը։ Վերջինս զգուշացրել էր, որ երկու շաբաթից Բրյուսելը քննարկելու է՝ ինչպես է Վրաստանը հաղթահարել ճգնաժամը։

XS
SM
MD
LG