Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանում նախկին զինվորականների ու ուժայինների նկատմամբ: Սև ցուցակում են, մասնավորապես, նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի մերձավորները` ներքին գործերի նախկին նախարարը, Անվտանգության խորհրդի նախկին ղեկավարը, ինչպես նաև ուժային կառույցների տասը նախկին աշխատակիցներ, որոնք մեղադրվում են 2014 թվականին կառավարության հրաժարականը պահանջող ցուցարարների նկատմամբ բռնի ուժ կիրառելու մեջ:
Ներքին գործերի նախկին նախարար Վիտալի Զախարչենկոն իշխանափոխությունից հետո փախել էր Ռուսաստան` նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ:
Շաբաթներ առաջ էլ Վլադիմիր Զելենսկու վարչակազմը պատժամիջոցներ էր սահմանել Ուկրաինայի մի խումբ քաղաքացիների և մի շարք ընկերությունների նկատմամբ, որոնք մինչ օրս սերտ հարաբերություններ են պահպանում Ռուսաստանի հետ և պարբերաբար հանդիպումներ ունենում Կրեմլում: