Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը երբեք չի ճանաչի Ղրիմը որպես Ռուսաստանի տարածք, հայտարարում է Բայդենը


ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն, արխիվ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն, արխիվ

Միացյալ Նահանգները երբեք Ղրիմը չի ճանաչի որպես Ռուսաստանի տարածք, հայտարարել է նախագահ Ջո Բայդենը՝ ընդգծելով, որ Վաշինգտոնի համոզմամբ՝ Ռուսաստանը բռնազավթել է թերակղզին միջազգային իրավունքի խախտմամբ: Հայտարարությունը հնչել է Ղրիմի բռնակցման 7-րդ տարելիցի նախօրեին:

«Միացյալ Նահանգները այսօր շարունակում է աջակցել Ուկրաինային, նրա դաշնակիցներին ու գործընկերներին, ինչպես որ անում էր հակամարտության առաջին օրից: Այսօր` այս մռայլ տարելիցին, մենք վերահաստատում ենք պարզ ճշմարտությունը. Ղրիմը Ուկրաինա է: Միացյալ Նահանգները չի ճանաչում և երբեք չի ճանաչի Ռուսաստանի կողմից թերակղզու բռնակցումը, և մենք կշարունակենք Ուկրիանայի հետ դիմակայել Ռուսաստանի ագրեսիվ քայլերին», ֊ ասված է նախագահ Բայդենի հայտարարության մեջ:

2014 մարտից հետո Միացյալ Նահանգները մի շարք պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ` թերակղզու բռնակցմանն ի պատասխան, և մշտապես հայտարարել, որ աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG