Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին
ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը հայտնում է, որ Միրզոյանը և Սարգսյանը քննարկել են խորհրդարանի և նախագահի դերը առկա ներքաղաքական իրավիճակի լիցքաթափման գործում:
Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ Նախագահականից հայտնել են, որ Սարգսյանը նախատեսում է հանդիպել ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ, ինչպես նաև հանդիպումներ պետք է ունենա Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ: