Թուրքիան Հայաստանի կողմից յուրաքանչյուր դրական քայլի կտա համարժեք պատասխան՝ համակարգելով ջանքերը Ադրբեջանի հետ, այսօր Անկարայում հայտարարել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Թուրքմենստանի արտգործնախարար Ռաշիդ Մերեդովի հետ համատեղ ասուլիսում։
«Այժմ Հարավային Կովկասում խաղաղության ու տարածաշրջանի զարգացման հնարավորություն է ստեղծվել, և հուսով ենք, որ Հայաստանը կընտրի խաղաղության ճանապարհը», - ասել է թուրք արտգործնախարարը՝ չմանրամասնելով՝ Բաքուն և Անկարան Երևանից ինչ քայլեր են ակնկալում։
Ակնկալվում է, որ այսօր Անկարա կժամանի նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը․ երեք երկրների բարձրաստիճան դիվանագետները կմասնակցեն Թյուրքական երկրների խորհրդի նիստին։