Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան կոչ է արել աջակիցներին շարունակել բողոքի ցույցերը Ալեքսանդր Լուկաշենկոյի բռնապետական կառավարման դեմ։
«Անցած ամիսներին նա ոչ միայն խորը ճգնաժամ է առաջացրել Բելառուսում, այլև դարձել է երկրի անկախության հիմնական սպառնալիքը», - հայտարարել է Տիխանովսկայան, ում խոսքով՝ Արևմուտքի պատժամիջոցների տակ հայտնված Լուկաշենկոն փորձում է վաճառել Բելառուսը՝ Ռուսաստանի նախագահից աջակցություն ստանալու համար։
Ընդդիմության հաջորդ ակցիան նախատեսված է 1918 թվականին հռչակված և ընդամենը մեկ տարի գոյատևած Բելառուսի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման օրը՝ մարտի 25-ի, որն ավանդաբար նշվում է որպես Ազատության օր։