Մատչելիության հղումներ

Բայդենը մեկ րոպե լռությամբ հարգել է COVID-19-ից մահացած կես միլիոն ամերիկացիների հիշատակը


ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն, փետրվար, 2021թ․
ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն, փետրվար, 2021թ․

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը մեկ րոպե լռությամբ հարգել է COVID-19-ից մահացած կես միլիոն ամերիկացիների հիշատակը և կոչ արել քաղաքացիներին մի կողմ դնել տարաձայնություններն ու միասին պայքարել համաճարակի դեմ:

ԱՄՆ նախագահը հորդորել է պահպանել զգոնությունը և դիմակներ կրել:

ԱՄՆ-ում մինչ օրս կորոնավիրուսով վարակվել է մոտ 29 միլիոն մարդ, հիվանդությունից մահացածների թիվը մոտենում է 513 հազարին։ Երկու ցուցանիշներով էլ Միացյալ Նահանգները աշխարհում առաջինն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG