Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) ձերբակալել է նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն, Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր, Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանին և «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանին:
Նրանք ձերբակալվել են Քրեական օրենսգրքի 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 2262 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 3074 - րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով:
Արա Սաղաթելյանի և Կարեն Բեքարյանի փաստաբաններն «Ազատության» հետ զրույցում հայտնեցին, որ իրենց պաշտպանյալները սա համարում են հետապնդում իշխանությունների կողմից:
Արա Սաղաթելյանի և Մհեր Ավագյանի փաստաբանները նշեցին, որ իրենց պաշտպանյալները ձերբակալված են «Գագիկ Սողոմոնյան» անունով ֆեյսբուքյան կեղծ էջի քրեական գործի շրջանակներում և որ ԱԱԾ-ն կասկածում է, թե «Գագիկ Սողոմոնյան»-ը իրենք են:
Սաղաթելյանը, Բեքարյանը և Ավագյանը կասկածանքը չեն ընդունում: