Մատչելիության հղումներ

Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսով քննարկել են ղարաբաղյան խնդիրը


Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Սերգեյ Լավրովը, արխիվ, Մոսկվա, 26 օգոստոսի, 2020թ.
Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Սերգեյ Լավրովը, արխիվ, Մոսկվա, 26 օգոստոսի, 2020թ.

Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովն այսօր հեռախոսով քննարկել են ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր:

«Արտաքին գործերի նախարարները քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հունվարի 11-ի մոսկովյան հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությունների կատարման ընթացքը: Նախարարներն անդրադարձել են նաև երկկողմ հարաբերություններին և միջազգային օրակարգին»,- ասվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում:

Այսօր Սերգեյ Լավրովը Մոսկվայում հանդիպում է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ:

Նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տեսակապով քննարկումներ են անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ:

XS
SM
MD
LG