80 տարեկանում մահացել է ամերիկացի ջազային դաշնակահար, կոմպոզիտոր Չիկ Կորեան, ըստ մերձավորների՝ քաղցկեղի հազվադեպ տարատեսակից, որը նրա մոտ ախտորոշվել էր վերջերս։
Ջազի լեգենդը ծնվել է իտալացի ներգաղթյալների ընտանիքում, կարիերան սկսել 1960-ականներից և մի քանի տարի անց արդեն ճանաչում ձեռք բերել ջազի աշխարհում։ Ավելի քան կես դար շարունակված գործունեության ընթացքում նա թողարկել է 80 ձայնասկավառակ և 23 անգամ արժանացել էր հեղինակավոր «Գրեմմի» մրցանակի։
2000 թվականին Կորեան այցելել էր նաև Երևան, մասնակցել միջազգային ջազ փառատոնին։ Ի դեպ, աշխարհահռչակ երաժշտի հետ այդ ժամանակ բեմ էր բարձրացել նաև Տիգրան Համասյանը, ով այդ ժամանակ ընդամենը 12 տարեկան էր։