Մատչելիության հղումներ

ԱՀԿ փորձագետներն այցելել են Վուհանի հիվանդանոց՝ Covid-19-ի բռնկման պատճառներն ուսումնասիրելու


ԱՀԿ փորձագետները ժամանում են Վուհան, արխիվ
ԱՀԿ փորձագետները ժամանում են Վուհան, արխիվ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետներն այսօր այցելել են չինական Վուհանի հիվանդանոց, որտեղ բուժում էին ստացել Covid-19-ով վարակված առաջին հիվանդները․ այցի նպատակն է ուսումնասիրել համաճարակի բռնկման ու տարածման պատճառները։

Մասնագետները նախատեսում են լինել նաև մի շարք չինական լաբորատորիաներում, որտեղ կատարվել են առաջին փորձագիտական ուսումնասիրությունները, ինչպես նաև կենդանիների շուկա, որտեղ էլ, ըստ մի շարք պնդումների, հիվանդությունը չղջիկից փոխանցվել է մարդկանց։ Ըստ որոշ ենթադրությունների, վարակը կարող էր տարածվել նաև չինական լաբորատորիաներից, պաշտոնական Պեկինը, սակայն, կտրականապես հերքում է այդ մեղադրանքներն ու հորդորում միջազգային փորձագետներին անկողմնակալ քննություն անցկացնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG