Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպումներ է ունեցել Որոտան և Շուռնուխ համայնքներում։
Փոխվարչապետն իր ֆեյսբուքյան էջում նշել է՝ բնակիչների հետ քննարկումների արդյունքում պայմանավորվել են, որ բնակարանը կորցրած ընտանիքների համար կկառուցվեն նոր տներ:
«Բնակարանը կորցրած ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ կստանա միանվագ 300 հազար դրամի չափով աջակցություն
բնակարանը կորցրած ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ ամսական կստանա 68 հազար դրամ` նվազագույնը 6 ամիս, մինչև բնակարանների կառուցումը», - նշել է Տիգրան Ավինյանը։