Մատչելիության հղումներ

Դոնալդ Թրամփը Ֆլորիդայում գրասենյակ է բացել


ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայում գրասենյակ է բացել։

Հաղորդագրությունում նշված է, որ գրասենյակը պատասխանատու է Թրամփի հանրային հայտարարությունների, նամակագրության, ելույթների, պաշտոնական գործունեության համար՝ ի շահ Միացյալ Նահանգների։

Թրամփի գրասենյակը բացելու մասին հայտարարվեց մեկ օր անց այն բանից հետո, երբ Ներկայացուցիչների տունը նրան իմփիչմենթի ենթարկելու որոշումը փոխանցեց Սենատ։

Ակնկալվում է, որ Սենատում իմփիչմենթի դատավարությունը կմեկնարկի փետրվարի 9-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG