Մատչելիության հղումներ

ՀՀ-ի հանդեպ թշնամական գործողությունների դադարեցումը կարող է պայմաններ ստեղծել տարածաշրջանում վստահության ձևավորմանը․ ԱԳՆ խոսնակի արձագանքը


ԵԱՀԿ հանձնառությունների խախտումներով Հայաստանի սահմանների մոտ իրականացվող թուրք-ադրբեջանական զորավարժությունները չեն վկայում, որ թուրք-ադրբեջանական ղեկավարությունը խաղաղ մտադրություններ ունի Հայաստանի հանդեպ, այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը՝ PanARMENIAN.Net-ի խնդրանքով անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը։

Չավուշօղլուն օրերս հայտարարեց՝ «եթե հրադադարը հարատև բնույթ կրի, ապա Թուրքիան և Ադրբեջանը կարող են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլեր ձեռնարկել»։

«Չեմ ուզում մեկնաբանել թուրք-ադրբեջանական ղեկավարության հայտարարությունները, որոնք որևէ ձևով չեն ամրապնդվում գործողություններով», - ըստ Հայաստանի արտաքին գերատեսչության, ասել է Նաղդալյանն՝ ընդգծելով․ - «Հայաստանի հանդեպ թշնամական գործողությունների դադարեցումը կարող է պայմաններ ստեղծել տարածաշրջանում վստահության ձևավորման համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG