Մատչելիության հղումներ

Գերմանիայում մեկ օրում COVID-19-ից մահվան դեպքերի աննախադեպ մեծ թիվ է գրանցվել


Գերմանիա - Կորոնավիրուսի դեմ պատվաստման հերթ Բեռլինում, հունվար, 2021թ․
Գերմանիա - Կորոնավիրուսի դեմ պատվաստման հերթ Բեռլինում, հունվար, 2021թ․

Գերմանիայում կորոնավիրուսի հետ կապված նոր ռեկորդ է գրանցվել՝ 1244 մահ մեկ օրում: Քաղաքական գործիչներն ու բժիշկները ասում են, որ իրավիճակի բարելավման չեն սպասում՝ հաշվի առնելով նոր շտամների արագ տարածումը: Երկրում արդեն սահմանված է խիստ կարանտին մինչև հունվարի վերջ:

Տեղական լրատվամիջոցները հաղորդել են, որ կառավարությունը քննարկում է է՛լ ավելի կոշտ սահմանափակումներ, օրինակ՝ հասարակական տրանսպորտի աշխատանքի ամբողջական դադարեցում:

Ֆրանսիայում տրանսպորտն աշխատում է, և խանութները բաց են, բայց պարետային ժամը խստացվում է՝ այժմ ժամը 18-ից հետո առանց հիմնավոր պատճառի դուրս գալ չի կարելի (մինչ այդ արգելքը գործում էր ժամը 20-ից):

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG