Երեխաների ու հատկապես մանկահասակ երեխաների լուսանկարներ Ֆեյսբուքում ու այլ սոցիալական ցանցերում հրապարակելիս մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խնդրում է ցուցաբերել առավելագույն զգուշություն:
Թաթոյանը նշում է՝ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ այդ քայլով ծնողը կորցնում է երեխայի լուսանկարի նկատմամբ մասնավորության (privacy) ակնկալիքը: Այն կարող է դառնալ այլ, ցանկացած մարդու սեփականություն հաջորդ վայրկյանից:
«Դա խոցելի է դարձնում երեխային ու նաև առաջին հերթին ձեզ` ծնողներիդ: Երբեք չեք կարող ենթադրել, թե ում կողմից և ինչ նպատակով կարող է երեխայի նկարն օգտագործվել: Ցավոք, սոցիալական ցանցերը ու երևի թե հատկապես Ֆեյսբուքը հեղեղված են վիրավորանքներով, ատելությամբ և այլ անօրինական երևույթներով», - հայտարարել է Պաշտպանը։