Մատչելիության հղումներ

Թրամփն ու Փենսը հանդիպել են


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և փոխնախագահ Մայք Փենսը 2020 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և փոխնախագահ Մայք Փենսը 2020 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ու փոխնախագահ Մայք Փենսը երկուշաբթի երեկոյան Սպիտակ տանը հանդիպում են ունեցել։ Այս մասին հայտնել է վարչակազմի բարձրաստիճան մի պաշտոնյա, ասելով, թե նրանք «լավ զրույց» են ունեցել։

Հունվարի 6-ին Կոնգրեսի շենքի վրա Թրամփի աջակիցների հարձակումից հետո սա Միացյալ Նահանգների գործող նախագահի և փոխնախագահի առաջին հանդիպումն էր։ Թրամփն ու Փենսը անդրադարձել են տեղի ունեցած անկարգություններին, որոնց հետևանքով 5 մարդ է զոհվել՝ այդ թվում մեկ ոստիկան։

Անցած շաբաթ տեղի ունեցած անկարգություններից հետո դեմոկրատները ձգտում են Թրամփին պաշտոնանկ անել, բայց Փենսը չի պաշտպանել Սահմանադրության 25-րդ փոփոխության հիմքով նախագահին պաշտոնից զրկելու գաղափարը։ Այդ հոդվածի կիրառման համար փոխնախագահի համաձայնությունը, նախաձեռնությունը պարտադիր է, և հիմա դեմոկրատները փորձելու են օրենսդիր մարմնի միջոցով արդեն երկրորդ անգամ իմփիչմենթ հայտնել Թրամփին՝ չնայած նրա պաշտոնավարման ժամկետի ավարտին հաշվված օրեր են մնացել։

XS
SM
MD
LG