Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի փորձագետի գնահատմամբ` Մոսկվայի հանդիպումից հետո Փաշինյանի դիրքերը փոքր-ինչ ամրապնդվել են


Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Պուտինի, Ալիևի և Փաշինյանի միջև երկուշաբթի ձեռք բերված տարածաշրջանում նոր ենթակառուցվածքների ծրագրերի մասին պայմանավորվածությունները էականորեն նվազեցնում են տարածաշրջանում իրավիճակի սրացման ռիսկերը, ՏԱՍՍ-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Միջազգային գործերով ռուսական խորհրդի» գլխավոր տնօրեն Անդրեյ Կորտունովը։

Անդրադառնալով մոսկովյան հանդիպմանը Թուրքիայի բացակայությանը, ռուսաստանցի փորձագետն ասել է, թե Թուրքիան կարևոր հարևան է, հնարավոր չէ նրան ամբողջովին բացառել այն ամենից, ինչ հիմա տեղի է ունենում Հարավային Կովկասում։ Սակայն, նրա խոսքերով՝ Ռուսաստանի ղեկավարությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ այդ կարգավորման ու կարգավորումից հետո քայլերում հիմնական դերակատարը լինելու է Մոսկվան։

Անդրեյ Կորտունովի կարծիքով՝ մոսկովյան հանդիպումից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքերը փոքր-ինչ ամրապնդվել են, բայց նրա քաղաքական ապագան «բավականին մշուշոտ է»։ Ռուսաստանցի փորձագետի կարծիքով՝ Փաշինյանի ապագան կախված է, թե նա որքանով ընդունակ կլինի սոցիալ-տնտեսական արդյունքներ ցույց տալ, Լեռնային Ղարաբաղի տարածքում պահպանել հայկական ներկայությունը և Բաքվից հասնել կարգավիճակի քննարկմանը։

Հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցած Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն է ընդունվել տարածաշրջանում ենթակառուցվածքային ու տրանսպորտային հաղորդակցությունների նոր ծրագրեր իրականացնելու մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG