Մատչելիության հղումներ

Դոնալդ Թրամփը ցանկանում է սեփական սոցցանցը ստեղծել


Միացյալ Նահանգների պաշտոնից հեռացող նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի սեփական սոցիալական ցանց ստեղծելու հնարավորությունը։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է Twtitter-ի կողմից իր օգտահաշվի վերջնական արգելափակումից հաշվված ժամեր անց։

Twitter սոցիալական ցանցը ԱՄՆ նախագահի @realDonaldTrump օգտահաշիվը արգելափակեց Վաշինգտոնի կենտրոնում տեղի ունեցած անկարգություններից երկու օր անց՝ ուրբաթ երեկոյան։ Twitter-ի ղեկավարությունը այս քայլը բացատրում է նրանով, որ Թրամփի կողմից արվող գրառումները կարող են բռնության նոր ալիքի պատճառ դառնալ։

«Մենք չենք լռելու», - Twitter-ի այս որոշմանն է հակադարձել Թրամփը՝ պնդելով, թե սոցիալական ցանցի ղեկավարությունը իր գործողությունները համակարգում է դեմոկրատների և ծայրահեղ ձախերի հետ՝ նպատակ ունենալով «արգելել խոսքի ազատությունը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG