Մատչելիության հղումներ

Լոնդոնի դատարանը մերժեց Ասանժին ԱՄՆ-ին արտահանձնելու հայցը


Ջուլիան Ասանժ
Ջուլիան Ասանժ

Բրիտանական դատարանը մերժեց «Վիքիլիքս» կայքի հիմնադիր 49-ամյա Ջուլիան Ասանժին Միացյալ Նահանգներին արտահանձելու հայցը։ Դատարանը նրա արտահանձնումն անհնարին համարեց՝ պատճառաբանելով Ասանժի հոգեկան իրավիճակը, ինքնասպանության դիմելու հավանական ռիսկերը։

Ասանժի աջակիցներն ողջունել են դատարանի որոշումը։ Իսկ ԱՄՆ-ն երկու շաբաթ ժամանակ ունի՝ դատարանի վճիռը բողոքարկելու համար, այդ դեպքում Ասանժը բանտից ազատ չի արձակվի, որտեղ գտնվում է 2019-ի ապրիլից։

Ջուլիան Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը քաղաքական ապաստան էր խնդրել 2012-ին: 2019 թվականին, սակայն, Ասանժը արտաքսվել էր դիվանագիտական ներկայացուցչության տարածքից և ձերբակալվել բրիտանական ոստիկանության կողմից:

Նրա հիմնադրած «Վիքիլիքս» կայքը 2010-2011 թվականներին ամերիկյան հաստատությունների, մասնավորապես Պենտագոնի, Պետդեպարտամենտի տասնյակ հազարավոր գաղտնի փաստաթղեր է հրապարակել։ ԱՄՆ-ի իշխանությունները նրա դեմ մեղադրանք են հարուցել՝ գտնելով որ գաղտնի փաստաթղթերի հրապարակումն անօրինական է և կարող է վտանգի տակ դնել մարդկանց կյանքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG