Այսօր հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Քննարկվել է երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք հրատապ հարցեր, հաղորդում է ՌԴ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են անցնող տարում հայ-ռուսական դաշնակցային ակտիվ փոխգործակցությունը` պատրաստակամություն հայտնելով այդ դինամիկան շարունակել 2021 թվականին։
ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ` ի շարունակություն օրերս կայացած զրույցի՝ ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խաղաղության, կայունության և անվտանգության հարցերի շուրջ, քննարկել ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմի պահպանման և Արցախում իրավիճակի կայունացմանն ուղղված քայլերը։