Մատչելիության հղումներ

ԱԺ-ն դադարեցրեց հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները


Ազգային ժողովն այսօր կողմ քվեարկեց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները դադարեցնելու իմքայլականների նախագծին:

Քվեարկությունը փակ-գաղտնի էր, պատգամավորներից 78 կողմ է քվեարկել, 4-ը՝ դեմ, 2 քվեաթերթիկ էլ ճանաչվել է անվավեր։

Զոհրաբյանը, հիշեցնենք, օրերս Ֆեյսբուքում գրել էր․ - «Ես ժեխին հայրենիք չեմ տալու։ Ժեխն իմ երկրում այլևս ոչինչ չի որոշելու: Ու եթե պետք լինի, այո, մինչև կրթական որոշակի ցենզի հասնելը, ժեխին պիտի զրկել որևէ կարգի որոշում կայացնելու և առաջին հերթին՝ ընտրելու իրավունքից: Ու բռնի ուժով տանել կրթելու: Սա այլևս տեսակի կռիվ է՝ ժողովրդի ու ժեխի կռիվ. Ո՞ր տեսակը կհաղթի՝ էնպիսի պետություն էլ կունենանք»։

«Իմ քայլի» պատգամավորները հայտարարում են, որ նման բառապաշարով հանդես եկող անձը չի կարող կատարել Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պարտականությունները։

Նաիրա Զոհրաբյանը չի ընդունում մեղադրանքներն՝ ընդդծելով՝ սա քաղաքական հետապնդում է անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից։

ԲՀԿ-ն Զոհրաբյանին այս պաշտոնից ազատելու հարցով կդիմի ՍԴ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG