Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում քաղաքացիների տեղաշարժի անվտանգության ապահովման և վերջիններիս պատշաճ աջակցություն ցուցաբերելու գործընթացն առավել համակողմանի և մատչելի կերպով կազմակերպելու նկատառումներով այսուհետ գործելու է նաև Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի հերթապահ մասի 015202020 նոր հեռախոսահամարը: Այս մասին հայտարարում է Ազգային անվտանգության ծառայությունը:
Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ անդրադարձել է Սյունիքի մարզում սահմանային կետերի տեղորոշման աշխատանքներին՝ շեշտելով՝ դրանք ունեն որոշակի բարդություններ ու նրբություններ, բայց դրանք անհրաժեշտ են Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից։ Բայց խնդիրներ կարող են ծագել 2 բնակավայրերի մասով՝ Որոտանի և Շուռնուխի մասին է խոսքը, ասել էր վարչապետը: