Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ներկայացուցիչներին՝ կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցի գլխավորությամբ, հատնում է նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունը:
Կուսակցության ներկայացուցիչները, համաձայն հաղորդագրության, նախագահին են փոխանցել ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրենց մտահոգությունները և խոսել իրավիճակից դուրս գալու և մարտահրավերները հաղթահարելու ուղիների մասին: Սուրեն Սուրենյանցը նշել է, որ իրենք համակարծիք են երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակի կարգավորման վերաբերյալ Արմեն Սարգսյանի առաջարկած քայլերին: