Ռուս խաղաղապահները վերահսկողություն են հաստատել Ղարաբաղի ողջ տարածքում, նրանց գործողությունները կանխել են մարդասիրական աղետը, այսօր հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը՝ օտարեկրյա ռազմական կցորդների հետ հանդիպման ժամանակ։
«Այսօր Լաչինի միջանցքը և Լեռնային Ղարաբաղի տարածքը ամբողջովին վերահսկվում է ռուսական խաղաղապահների ստորաբաժանումների կողմից», - տեղեկացրել է Գերասիմովը, հավելելով՝ նրանք զբաղված են նաև ականազերծման և մարդասիրական խնդիրներով։
Ավելի քան մեկ ամիս շարունակվող առաքելության ընթացքում հրադադարը խախտվել է մեկ անգամ՝ Հադրութի Խծաբերդ և Հին թաղեր գյուղերում, որտեղ ադրբեջանական կողմը առաջխաղացման էր գնացել՝ գերեվարելով տասնյակ հայ զինծառայողների։ Գեներալ Գերասիմովը, սակայն, այսօր այս միջադեպին չի անդրադարձել։