Երևանի ընդդիմադիր «Լույս» խմբակցության անդամներ Դավիթ Խաժակյանն ու Թեհմինա Վարդանյանն առաջարկում են քաղաքային իշխանության անունից վարչապետի հրաժարականի ուղերձ հղել։
«Շրջանառության մեջ ենք դրել Հայաստանի կառավարությանն ուղղված ուղերձ ընդունելու մասին որոշում, ըստ որի, ավագանին կընդունի հետևյալ ուղերձն՝ ուղղված Հայաստանի Հանրապետության կառավարությանը հրաժարական ներկայացնելու պահանջով», - այսօր ավագանու նիստի ժամանակ հայտարարեց Խաժակյանն՝ առաջարկելով ուղերձը ներառել ավագանու նիստի օրակարգ։
Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշեց, որ հարցն օրակարգում ներառելու համար անհրաժեշտ է ունենալ ավագանու անդամների 1/3-ի ստորագրությունները: Հետևաբար Խաժակյանի առաջարկը մերժվեց։