Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն մեզ մեղադրում են իրենց ընդունած օրենքով գծանշված սահմանը որպես սահման ընդունելու մեջ, նշում է վարչապետը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է 2 փաստաթուղթ ու նշել, որ դրանք Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքի հավելվածներում Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան գյուղերի սահմանագծերի նկարագրություններն են։

Հիշեցրել է, որ հավելվածները օրենքի անբաժանելի մասն են։ Այս օրենքը ընդունվել է 2010 թվականին։

Դ«րանով սահմանվել է, որ Շուռնուխից ու Որոտանից արևելք ընկած սահմամագծերը Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանն է։ Օրենքի ընդունման պահին այդ տարածքները եղել են ԼՂՀ հսկողության տակ։ Այսօր մեր սահմանապահները տեղակայված են նկարագրված սահմաններով։

2010 թվականին օրենքին կողմ են քվեարկել ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ խմբակցությունները։ Այսօր ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն մեզ մեղադրում են իրենց ընդունած օրենքով գծանշված սահմանը որպես սահման ընդունելու մեջ», - գրել է Փաշինյանը։

Օրերս Սյունիքում մեկնարկեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանների ճշգրտման աշխատանքները, ինչի արդյունքում սահմանամերձ են դառնում մարզի տասնյակ բնակավայրեր, մի քանի ճանապարհների մի մասն էլ անցնում է Ադրբեջանի տարածքով։ Սյունիքում վերջին օրերին տարբեր ցույցեր են լինում, բնակիչներն իշխանություններից անվտանգության երաշխիքներ են պահանջում՝ շեշտելով, որ իրենց բնակավայրերը հայտնվել են ադրբեջանական ուժերի անմիջական թիրախում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG