Մատչելիության հղումներ

Փաշինյանը Սիսիանի քաղաքային պանթեոնում հարգանքի տուրք մատուցեց պատերազմում զոհվածների հիշատակին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիսիանում է։

Նա Սիսիանի քաղաքային պանթեոնում հարգանքի տուրք մատուցեց պատերազմում զոհվածների հիշատակին։

Վարչապետն ավելի վաղ հայտարարել էր, որ երկուշաբթի աշխատանքային օրն անցկացնելու է Սյունիքում, այցելելու է Մեղրի, Կապան, Գորիս, Սիսիան՝ հանդիպելու քաղաքացիների, ՏԻՄ և մարզային կառույցների ներկայացուցիչների հետ։

Նշենք, որ հայ-ադրբեջանական սահմանը զգայուն փոփոխությունների է ենթարկվում եռակողմ հայտարարությունից հետո։ Սյունիքի բոլոր խոշորացված համայնքներն այժմ դարձել են սահմանամերձ, իսկ Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածն ուղղակի գտնվում է Ադրբեջանին տրվող տարածքում։ Սյունեցիներն արդեն մի քանի օր է Կապան-Գորիս ավտոճանապարհն են փակում՝ անվտանգության երաշխիքներ են պահանջում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վստահեցումներին, թե Հայաստանի Հանրապետությունից ոչ մի տարածք Ադրբեջանին չի փոխանցվելու, սյունեցիներն այնքան էլ չեն հավատում։

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը երեկ կեսգիշերին մոտ Ֆեյսբուքի իր էջում հանդես եկավ կոչով՝ հորդորելով գորիսեցիներին առավոտյան ժամը 6-ին հավաքվել քաղաքի Գրիգոր Տաթևացու անվան հրապարակում և այնտեղից շարժվել Սյունիքի դարպասներ՝ «արգելելու հայոց հողը օտարող, Սյունիքի երբեմնի անառիկությունը խաթարող «վարչապետի» մուտքը Սյունիքի մարզ։ Նա այսօր բերման ենթարկվեց։

Վարչապետն էլ Սյունիք մեկնելու ճանապարհին ուղիղ տեսակապի միջոցով հայտարարեց՝ գնում է Սյունիք, ոչ թե կրքեր բորբոքելու, այլ՝ սյունեցիների աչքերին ուղիղ նայելով հարցերին պատասխանելու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG