Այսօր Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընդդիմադիրները բողոքի հերթական ցույցն են անցկացրել և պահանջել են նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականը:
Բելառուսում բողոքի ակցիաները սկսվել ենօգոստոսին, երբ նախագահական ընտրություններից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ Լուկաշենկոն է հաղթել:
Ոստիկանությունը բռնի գործողություններով ցրել է ցույցերը: ՄԱԿ-ի տվյալներով՝ օգոստոսից սկսված բախումների ընթացքում ձերբակալվել է ավելի քան 27 հազար մարդ, կան ձերբակալվածների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին վկայող արժանահավատ փաստեր, սպանվել է մի քանի մարդ:
Բելառուսի իրավապահները ձերբակալել են ընդդիմության առաջնորդներից մի քանիսին, որոշ լիդերներ ստիպված լքել են երկիրը:
Միացյալ Նահանգները, Եվրամիությունը և մի շարք այլ երկրներ չեն ճանաչում Լուկաշենկոյի հաղթանակը: