Ժամը 13-ից քիչ անց Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկեց հիշատակի երթը դեպի Եռաբլուր պանթեոն։
Բազմամարդ երթն առաջնորդում են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Կառավարության անդամներ և խորհրդարանականներ, այլ պաշտոնյաներ։
Առավոտյան իր տեսաուղերձում վարչապետը մասնավորապես հայտարարել էր․ - «Մենք միասին մեր նահատակների առաջ խոնարհման ու հարգանքի երթ ենք իրականացնելու՝ Հանրապետության Հրապարակից դեպի Եռաբլուր: Սա մի խոստում է մեր բոլոր եղբայրներին, նրանց երեխաներին, նրանց ընտանիքի անդամներին, որ նրանց զոհաբերումը ապարդյուն չի լինի: Սա լինելու է մտածումի երթ, որտեղ յուրաքանչյուրս և մենք ազգովի պիտի խորհենք մեր անցած և անցնելիք ճանապարհի մասին»։
Դեկտեմբերի 19-ից Հայաստանում և Արցախում եռօրյա սուգ է՝ ի հիշատակ Ղարաբաղյան պատերազմում զոհվածների։