Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի աշխատանքային օրվա ընթացքում կլինի Սյունիքի մարզում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Փաշինյանը:
«Երկուշաբթի աշխատանքային օրը անց կկացնեմ Սյունիքում։ Կայցելեմ Մեղրի, Կապան, Գորիս, Սիսիան՝ հանդիպելու քաղաքացիների, ՏԻՄ եւ մարզային կառույցների ներկայացուցիչների հետ», - գրել է վարչապետը։