Մատչելիության հղումներ

Բեգլարյանի խոսքով՝ խորհրդային սահմանների շարունակականությունն անընդունելի սկզբունք է, կայծակնային սահմանազատումն՝ անընդունելի գործընթաց


«Մեզ համար խորհրդային սահմանների շարունակականությունը անընդունելի սկզբունք է, իսկ կայծակնային սահմանազատումը՝ անընդունելի գործընթաց», - հայտարարել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

Պաշտպանի համոզմամբ, անհրաժեշտ է գտնել համապատասխան ներուժ ու մեխանիզմներ դրանցից խուսափելու համար, առավել ևս, որ երկուսի մասով էլ առկա են ավելի քան բավարար միջազգային իրավական ու պատմական հիմքեր ու փաստարկներ:

Սյունեցիները երեկ առավոտից փակել էին Կապան-Գորիս ճանապարհահատվածը։ Մարդիկ անվտանգության երաշխիք են ուզում։ Սյունիքի բոլոր խոշորացված համայնքներն այժմ դարձել են սահմանամերձ, իսկ Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածն ուղղակի գտնվում է Ադրբեջանին տրվող տարածքում։

Հայ-ադրբեջանական սահմանը զգայուն փոփոխությունների է ենթարկվում եռակողմ հայտարարությունից հետո։ «Ազատությանը» տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ սահմանները ճշգրտվում են իրավական ուժ ունեցող քարտեզներով։ «Այդ սահմանները ճշգրտում են խորհրդային ժամանակներում գոյություն ունեցած և այդ ժամանակներից գոյություն ունեցող քարտեզների հիման վրա, իսկ Ջի-Փի-Էս սարքերը օգտագործվում են քարտեզի վրա նշված կոորդինատները ճշգրիտ տեղանշելու համար»։

Խորհրդային Միության ղեկավարների որոշմամբ 1929 թվականին Սյոււնիքից 21 գյուղ հանձնվել է այդ ժամանակ եղբայրական Ադրբեջանին։ 90-ականներին հայկական ուժերը տարածքներն ազատագրել են, և այժմ սահմանային այս ճշտումներն իրականացվում են խորհրդային քարտեզով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG