Մատչելիության հղումներ

Հին Թաղերից և Խծաբերդից հայ զինծառայողների շրջափակումից դուրս բերման տեսանյութն իրական է, հայտարարում է ՊՆ-ն


Համացանցում վերջին ժամերին տարածվում է տեսանյութ, թե ինչպես է հայ զինծառայողների մի խումբ դուրս բերվում շրջափակումից Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքից։ Տեսանյութը համապատասխանում է իրականությունը։ Այս մասին հայտարարում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

Ըստ պաշտպանական գերատեսչության` գործողությունն իրականացվել է Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ խաղաղապահ զորախմբի քայլերի շնորհիվ և զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովի անմիջական միջնորդությամբ:

XS
SM
MD
LG